ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Sputnik-ը:
«Ադրբեջանը պետք է պարզաբանի, թե արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները նշանակում են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում»,– հայտարարեց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունները, բայց տեքստը, որ հնչել է երեկ, ըստ վարչապետի շատ մոտ է պայմանավորվածությունից հրաժարվելուն։
«Ես չեմ ուզում մեկնաբանություն անել, կարծում եմ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք»,– ասաց նա։
Նախօրեին Ալիևը Լեռնային Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, բոլոր պաշտոնյաներին էլ կոչ էր արել հրաժարվել պաշտոններից՝ անվանելով դա «միակ ճանապարհը, որով նրանք կարող են համաներում ստանալ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: