ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում:

Դավթյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է հենացատկում՝ եզրափակչում հավաքելով 14,799 միավոր: Նա հանդես է եկել նաև նժույգթափերի և օղակների վարժությունների եզրափակչում ու զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների:

Նժույգթափեր վարժության եզրափակչում Դավթյանը՝ 14.223, իսկ օղակների վարժության եզրափակչում՝ 14.066 միավոր է հավաքել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է օղակների վարժությունում՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակչում նա 14.700 միավոր է հավաքել և դարձել ոսկե մեդալակիր:

World Challenge Cup մրցաշարի հաջորդ փուլը կանցկացվի հունիսի 8-ից 11-ը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը, ինչպես նաև Մանե Պողոսյանը:

Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարական խմբում:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 3,6 կմ/ժ
23 C°
 
26°  16° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: