Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին

Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը։ Եթե մենք բոլորս համախմբվենք հստակ ձեւակերպված գաղափարի շուրջ, որը ոչ ոք չի խախտի, ապա ես խնդիր չեմ տեսնում։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին։
«Ուրիշ բան, որ Բաբայանն Արցախում իր պատմությունն ունի՝ իր դրական եւ բացասական կողմերով։ Նրա ժամանակաշրջանում շատերի համար շատ բան անընդունելի էր։
Ես չեմ ուզում Արցախում պաշտոնների հետ կապված հարցեր քննարկել, քանի որ կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է։ Ես արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը։ Ես ծանոթ եմ Սամվել Բաբայանի ծրագրին, նա փորձ ունի եւ մարդիկ դա ընդունում են, բայց 21-րդ դարում նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, ուստի կարող են մտքեր հնչել, բայց դրանք պետք է արժանանան ժողովրդի աջակցությունը»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով, Սամվել Բաբայանի փոքրաթիվ հանրահավաքը ցույց տվեց, որ չնայած երկու ամսվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, մարդիկ պատրաստ չեն կանգնել նրա կողքին։
«Ուստի, ինչպես նախագահն է ասել, պետք է համախմբվել եւ փորձել ոչ թե փոխել պաշտոնները, այլ պատրաստվել թշնամու դեմ պայքարին։ Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել։ Մենք պետք է ամեն ինչ անենք մեր երկիրը, մեր Արցախը պաշտպանելու համար։ Դրա համար ստեղծում ենք Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատը, դրան միանում են տարբեր ոլորտների մարդիկ, բայց մեկ գաղափարի շուրջ՝ մի կողմ դնելով անձնական շահերը»,- շեշտել է նախկին պետնախարարը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ