ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը միջոցառման ժամանակ սայթաքել և ընկել է բեմի վրա

ՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոլորադո նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ դիպլոմներ հանձնելիս սայթաքել է և ընկել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

ԱՄՆ ամենատարեց գործող նախագահը, 80-ամյա Ջո Բայդենին օգնել են ոտքի կանգնել: Նախագահը մոտ մեկուկես ժամ ոտքի վրա կանգնած սեղմել էր 921 շրջանավարտ կուրսանտներից յուրաքանչյուրի ձեռքը։

Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտնել է, որ նախագահը լավ է: Բայդենը սայթաքել էր, երբ բեմի վրա տեղաշարժվելիս նրա ոտքը դիպել էր հեռահուշարարները պահող ավազի պարկերից մեկին:

BBC-ն նշում է, որ քննադատները բազմիցս ասել են, որ Բայդենը տարիքի պատճառով չպետք է առաջադրի իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրությունների համար: Ըստ վերջին հարցումների՝ ամերիկացի քվեարկողների մեծ մասը մտահոգություններ ունի նրա տարիքի առնչությամբ: Հաղթելու դեպքում Բայդենը երկրորդ 4-ամյա նախագահական ժամկետը կսկսի 82 տարեկանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 0 կմ/ժ
15 C°
 
20°  15° 
03.10.2023
16°  14° 
04.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: