ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ–ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին աճել է. Արարատ Միրզոյան

euneighbours.eu
Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին զգալիորեն աճել է։ ԱԺ–ում եվրոպական ինտեգրման մասով 2022 թվականի արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Sputnik-ը։
Նրա խոսքով` վերջին տարիներին մեր երկրի համար ստեղծված լրջագույն մարտահրավերները, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ մեր առաջնահերթությունների վրա։
«Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցության դրական օրակարգի հետագա խորացման ընդլայնման հետ մեկտեղ ՀՀ–ԵՄ փոխգործակցության օրակարգի առաջնային հարցերի շուրջ քննարկումները շարունակվել են։ Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկան ընդհանուր առմամբ 2022 թվականին զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու եվրոպական ջանքերով»,– ասաց Միրզոյանը։
Նա մասնավորապես ընդգծեց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման արդյունքները, ինչից հետո 3 ամսով Հայաստան ուղարկվեց ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Ալմա Աթայի համաձայնագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ։ Նախարարը նաև մատնանշեց եվրոպական պաշտոնյաների այցերի ակտիվացումը Հայաստան, հատկապես 2022 թվականի երկրորդ կեսին։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: