ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպում է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ, փոխանցում է Sputnik Արմենիա։
Այդ մասին Թրյուդոն հայտնել է «Թվիթերում» կատարած գրառման մեջ։
«Կանադայի հայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Ա կաթողիկոսը հանդիպեցինք, խոսեցինք այդ մասին: Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրագործված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղությանը մեր աջակցության մասին», -գրել է Կանադայի վարչապետը։
Հավելենք, որ Արամ Առաջինը հովվապետական այցով Կանադա է մեկնել մայիսի 31-ին։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 0 կմ/ժ
12 C°
 
25°  15° 
01.10.2023
21°  18° 
02.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: