ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրագոտին մտել է ռեցեսիայի փուլ

Եվրոպական վիճակագրական գրասենյակի՝ Eurostat-ի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում եվրոգոտում ՀՆԱ-ն կրճատվել է 0,1%-ով։ Դրան նախորդել էր ՀՆԱ-ի համանման կրճատումը 2022 թվականի չորրորդ եռամսյակում։ Երկու եռամսյակն անընդմեջ ՀՆԱ-ի կրճատումը ռեցեսիայի նշան է, գրում է kommersant.ru-ն։

Եվրոգոտում ՀՆԱ-ի անկման վրա 2023 թվականի առաջին եռամսյակում ամենից շատ ազդել է ՀՆԱ-ի զգալի անկումը Իռլանդիայում՝ 4,6%։ Լիտվայի տնտեսությունը կրճատվել է 2,1%-ով, Նիդեռլանդներինը՝ 0,7%-ով։ Գերմանիայում, որը նույնպես ռեցեսիայի մեջ է, ՀՆԱ-ն առաջին եռամսյակում նվազել է 0,3%-ով։

Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ երկրորդ և երրորդ եռամսյակներում եվրոգոտու տնտեսությունը «ճնշված» կմնա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: