ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սանոսյանն Իտալիայում այցելել է 2,6 կմ երկարությամբ Tempio di Giove թունել, ծանոթացել է թունելաշինության իտալական փորձին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը հունիս 12-ից գտնվում են Իտալիայի հանրապետությունում։

ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի նպատակն էր՝ ծանոթանալ Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, մայրուղիների, թունելների շինարարությանը, դրանց պահպանման և շահագործման մեխանիզմներին, ճանապարհային ցանցի կառավարման համակարգերին։

Այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում, բարելավել հայ-իտալական ճանապարհային ենթակառուցվածքների փորձի փոխանակումը։

Հունիս 12-ին հայկական պատվիրակությունը Azienda Nazionale Autonoma delle Strade կազմակերպության հետ այցելել է 2,6 կմ երկարությամբ Tempio di Giove թունել։ Տեղում ծանոթացել են թունելի շինարարության նորմերին, պահանջներին։

Նախարարին է ներկայացվել թունելաշինության ոլորտում իտալական փորձը, մեթոդները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: