ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանին անհանգստացնում են Ղարաբաղում միջնորդության ԱՄՆ-ի փորձի մասին տվյալները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանին անհանգստացնում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվին եւ Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաեւ Բաքվին եւ Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»,-նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ «Վաշինգտոնը վերջնագրային ձեւով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 67%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    25°  13° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: