ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել խուսափել Չինաստանի կախվածությունից

RT

Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, բայց դաշնակիցներին չպետք է թույլ տալ ՉԺՀ-ից կախվածություն ունենալ մի շարք ոլորտներում, ներառյալ՝ հումքի կարևոր մատակարարումները: Այս մասնին հայտնում է «Արմենպրես»-ը հղում կատարելով «РИА Новости»-ին: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Tagesspiegel հրատարակությանը տված հարցազրույցում։

«Խոսքը երկրի տնտեսական անջատման կամ մեկուսացման մասին չէ: Չինաստանը մեր հակառակորդը չէ, մեզ մոտ պետք է կարծիքների սերտ փոխանակում լինի, և առևտուրը շարունակվի: Ես նախազգուշացնում եմ միայն առանձին ոլորտներում կախվածության մասին, ինչպիսիք են հումքի կարևոր մատակարարումները», - ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով վերջերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները ՉԺՀ-ի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։

Մայիսին ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մտահոգություն էր հայտնել Ճապոնիայում գրասենյակ բացելու՝ ՆԱՏՕ-ի պլանների կապակցությամբ՝ նշելով, որ դաշինքը միջամտում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործերին, չնայած այն հավաստիացումներին, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չի մտնում կազմակերպության աշխարհագրական շրջանակների մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    22°  11° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: