ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը հեռահար հրթիռներ է խոստացել Ուկրաինային, Մոսկվան արձագանքել է

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հեռահար SCALP հրթիռներ ուղարկել Ուկրաինային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է France 24 պարբերականը։

«Մենք որոշել ենք Ուկրաինային մատակարարել նոր հրթիռներ, որոնք թույլ կտան հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքի խորքերը։ Կարծում եմ՝ այսօր կարևոր է, որ մենք ուղարկենք ուղերձ, որ աջակցում ենք Ուկրաինային, որ ՆԱՏՕ-ն միասնական է, և որ մենք վճռական ենք, որ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում», - ասել է Մակրոնը։

Կրեմլն արագ է արձագանքել Ֆրանսիայի այս որոշմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ըստ ռուսական կողմի՝ սա սխալ որոշում է, որը հղի է Ուկրաինայի համար հետևանքներով, քանի որ դա Ռուսաստանին կստիպի հակամիջոցներ ձեռնարկել։

Պեսկովը հավելել է, որ տվյալ որոշումը կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա և միայն կծանրացնի «Կիևի վարչակարգի վիճակը»։

SCALP (Storm Shadow) անգլո-ֆրանսիական արտադրության հրթիռներն ունեն 250 կմ հեռահարություն․ սա ամենամեծ հեռահարության զենքն է, որ մինչ օրս Արևմուտքը մատակարարել է Ուկրաինային։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: