ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան մտադիր չէ հեռանալ Ռուսաստանից. ԶԼՄ

RIA Novosti

Թուրքիան մտադիր չէ հեռանալ Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների ակտիվացմանը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին ուրբաթ գրում է Sabah թերթը։

Երկուշաբթի օրը Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան ընդունվի ԵՄ։ Այդ հայտարարությունից հետո, նույն օրը, ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» փաստաթղթեր ներկայացնել՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը Թուրքիայի խորհրդարանին վավերացնելու համար: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ եվրոպացիները չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, և Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի այս հարցում։

«ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված շարժումը չպետք է դիտվի որպես Ռուսաստանից հեռու մնալու ցանկություն: Արևմուտքի հետ հարաբերությունների նոր դարաշրջանը չպետք է ձևակերպվի որպես Ռուսաստանի դեմ: Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ակտիվ միջնորդի իր դիրքորոշումից: Պետք է ակնկալել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ (Անկարան անհամբեր սպասում է օգոստոսին ) նախագահ Էրդողանը քայլեր կձեռնարկի ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդման համար: Դիվանագիտությունը մի աշխարհ է, որտեղ բազմաթիվ դերակատարներ են փոխազդում, այն իրականացվում է ներկա պայմանների, իրադարձությունների, հետաքրքրությունների ու հնարավորությունների շրջանակներում»,–գրում է թերթը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: