ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովը 2024 թվականից խստացնում է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու պայմանները

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2024 թվականից խստացնում է Կիևին ֆինանսական օգնության տրամադրման պայմանները, որն առաջիկա չորս տարիների ընթացքում պետք է կազմի 50 միլիարդ եվրո։ Այդ միջոցները կհաշվեգրվեն միայն կոնկրետ բարեփոխումների իրականացման և երկրի վերակառուցման շրջանում ներդրումային ծրագրերի ստորագրման դիմաց: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Ֆինանսավորում ստանալու համար Կիևը պետք է ընդունի Ուկրաինայի վերակառուցման ծրագիր, որը կներառի բարեփոխումներ և ներդրումներ, ինչպես նաև բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նպատակով: Համապատասխանաբար, գումարը կփոխանցվի այդ ներդրումների և բարեփոխումների կատարմանը զուգընթաց»,- Դոմբրովսկիսի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Կիևը ներկայում եվրոպական ֆինանսավորումն ստանում է առանց նախնական պայմանների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: