ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G20-ի գագաթնաժողովը կավարտվի առանց համատեղ հայտարարության՝ Ուկրաինայում իրավիճակի շուրջ երկրների միջև տարաձայնությունների պատճառով

«Մեծ 20-յակի» երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների միջև երկօրյա բանակցությունները հուլիսի 18-ին կամփոփվեն՝ առանց համատեղ հայտարարության։ Պատճառն այն է, որ երկրների միջև տարաձայնություններ կան Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանդիպումը նախագահող հնդիկ պաշտոնյաների։

Աղբյուրը, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, նշել է, որ արևմտյան երկրների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, հանդես են եկել Ռուսաստանին խստորեն դատապարտելու օգտին, մինչդեռ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են եղել նման քայլին։

Այսպիսով, Հնդկաստանին՝ որպես հյուրընկալող երկիր, չի հաջողվել վերջնական հայտարարություն կազմել, որն ընդունելի կլինի G20-ի բոլոր անդամների համար, քանի որ որոշ երկրներ պնդել են, որ հակամարտությունն անվանվի պատերազմ, իսկ Ռուսաստանն այն անվանում է «հատուկ ռազմական գործողություն»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: