ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավինյանն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկել է Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հարցը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկել է մայրաքաղաքում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հարցը։ Տիգրան Ավինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկեցինք քաղաքային բարեփոխումների հետ կապված հարցեր։

Քննարկումների առանցքը Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելն էր՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն։

Մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն՝ մունիցիպալ ոստիկանության միջոցով: Մասնավորապես՝ փողոցային առևտրի կանոնակարգման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ապօրինի շինարարության, ապօրինի գովազդների տեղադրման, հասարակական տրանսպորտի ուղեգծերի ու ավտոկայանատեղիների կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության ուղղությամբ»,- գրել է Ավինյանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին՝ միասնական քաղաքականության մշակման ու արդյունավետ համակարգ ստեղծելու հարցում:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակել գործողությունների փաթեթ, որը կներառի հստակ ոլորտները, վարչությունների գործառույթները, կանոնադրությունն ու անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական փոփոխությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: