ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինական անօդաչուները կրկին «Մոսկվա սիթի» են հասել. ՌԴ ՊՆ

РИА Новости

 Ուկրաինական երեք անօդաչու այս գիշերը հարձակվել են Մոսկվայի վրա, երկուսին խոցել է հակաօդային պաշտպանության համակարգը, տեղում օպերատիվ ծառայություններն են աշխատում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Օգոստոսի 1-ի գիշերը կանխվել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի օբյեկտներին ուղղված կիևյան ռեժիմի ահաբեկչության փորձն անօդաչուներով։ Ուկրաինական երկու ԱԹՍ է ոչնչացվել Մոսկվայի մարզի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջանների տարածքում ՀՕՊ միջոցներով», – հայտնել են ՊՆ-ից։
Գերատեսչությունը նշել է, որ երրորդ անօդաչուն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, ընկել «Մոսկվա սիթիի» ոչ բնակելի շենքերի տարածքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այդ անօդաչուն հասել է Սիթիի այն նույն աշտարակին, որին հասել էր նախորդ անգամ։
«21-րդ հարկում վնասվել է շենքի ճակատը։ 150 քմ–ի չափով ապակիներ են կոտրվել։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում», – տելեգրամյան ալիքում գրել է Սոբյանինը։
Տեստովսկայա փողոցի (որտեղ գիշերն ընկել էր ուկրաինական անօդաչուն) երթևեկությունը դադարեցված չէ։ Կիրակի նմանատիպ միջադեպից հետո երթևեկությունը մի քանի ժամով սահմանափակվել էր։
Կիրակի Սոբյանինը հայտնել էր, որ գիշերը հարձակում է իրականացվել ուկրաինական անօդաչուներով, աննշան վնասվել են «Մոսկվա սիթիի» երկու գրասենյակային աշտարակների ճակատային հատվածները, տուժածներ և զոհեր չկան։
ՌԴ ՊՆ–ն էլ հայտնել էր, որ կիևյան ռեժիմը մոսկովյան օբյեկտների վրա ահաբեկչություն է փորձել իրականացրել երեք անօդաչուներով, մեկը խոցել է ՀՕՊ–ը, երկուսը ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, ընկել «Մոսկվա–սիթիի» տարածքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: