ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայի իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել ԱՊՀ-ի շրջանակներում ևս յոթ համաձայնագիր

Մոլդովան դուրս կգա ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված յոթ համաձայնագրերից, հաղորդել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Չեղարկվող փաստաթղթերի մեծ մասը վերաբերում է էներգետիկայի ոլորտին։ Դրանց թվում են ԱՊՀ-ի պետությունների միջև էլեկտրաէներգիայի բնագավառում հարաբերությունների համակարգման հարցերի շուրջ համաձայնագիրը, ԱՊՀ-ի մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքն ապահովելու համաձայնագիրը, ԱՊՀ-ի մասնակից երկրների էներգառեսուրսների ու էլեկտրաէներգիայի տարանցման համաձայնագիրը։

Նաև չեղարկվելու են գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքների տարանցման ոլորտում համաձայնեցված քաղաքականության խթանման մասին համաձայնագիրը, մշակութային ու պատմական արժեքներն իրենց ծագման երկրներ վերադարձնելու համաձայնագիրը և այլն:

Վերջին երկու ամսվա ընթացքում Մոլդովայի խորհրդարանը և կառավարությունը չեղարկել են ԱՊՀ-ի շրջանակներում ավելի քան մեկ տասնյակ համաձայնագիր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    12.12.2024
       
    13.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: