ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Այնուհետև Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել նախօրեին Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին և մտերիմներին, Իրանի ամբողջ ժողովրդին՝ շեշտելով, որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը պետք է առաջնային նպատակներից մեկը լինի: Ի պատասխան դեսպանը նշել է, որ ահաբեկչությունն ազգություն ու սահմաններ չունի, և մեր երկրների բարեկամության հիմքում է նաև ահաբեկչական ակտերին անմիջապես դատապարտողական արձագանք տալը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ դիվանագետի աշխատանքի ձախողումը վտանգում է ամբողջ երկիրը և մեծ հույս ունի, որ բարեկամ Հայաստանում իր առաքելությունը կպսակվի հաջողությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր  ջանքերը կներդնի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների կարևորությունը՝ շեշտը դնելով օրենսդրական փոխգործունեության և ծագող հարցերին օպերատիվ լուծումներ տալու խորհրդարանական հնարավորությունների վրա:

Առանձնակի կարևորվել է հայ-իրանական բարեկամական միջխորհրդարանական համագործակցությունը, որի շարունակական զարգացման գործում մեծ դերակատարում ունեն փոխադարձ այցերը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ջերմորեն է հիշում նախորդ տարի Թեհրան կատարած արդյունավետ պաշտոնական այցը՝ նշելով, որ սպասում է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին: ԱԺ խոսնակը նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել և մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր ճգնաժամին՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Նա շեշտել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 46%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    22°  13° 
    13.05.2024
    19°  11° 
    14.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: