ԵՐԵՎԱՆ -4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկել են ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո սեպտեմբերի 11-ին մեկնարկել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվական բաժնից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 17 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրամադրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին:

ԱԺ կազմը համալրած Մհեր Մելքոնյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ԱԺ նիստում երդվել է:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը:

ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 86%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    -4 C°
     
    12°   
    06.12.2023
    11°   
    07.12.2023
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: