ԵՐԵՎԱՆ -4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտոնյաների ընտանիքի անդամները ևս կօգտվեն օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից սահմանված կարգով կկարողանան օգտվել նաև պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 65 կողմ, 27 դեմ և 7 ձեռնպահ ձայներ:

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց և պատվիրակությունների օգտվելու կարգը 2018-ից ուժը կորցրած է ճանաչվել և մինչև օրս կարգավորված չէ որևէ իրավական ակտով:

Եվ անհրաժեշտություն է առաջացել՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարել՝ սահմանելով օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների, ՀՀ պաշտոնատար անձանց սպասարկման կարգը, ինչպես նաև այդ սրահից օգտվող օտարերկրյա պատվիրակությունների և ՀՀ պաշտոնատար անձանց ցանկը, որը կսահմանվի վարչապետի որոշմամբ:

«Վարչապետի որոշմամբ սահմանված կարգով նախատեսվելու է նաև, որ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները ևս օգտվելու են այս սրահից»,-ասել էր ԱԳ փոխնախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 86%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    -4 C°
     
    12°   
    06.12.2023
    11°   
    07.12.2023
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: