ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպանը պայմանավորվել են արդյունավետ դարձնել ՀԸԳՀ կիրարկման գործընթացը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ 

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:

Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Քննարկվել է նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    28 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: