ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 08։00-ին Երևանի տարածքում մեկնարկում է ավագանու ընտրությունների քվեարկությունը, որը կշարունակվի ուղիղ 12 ժամը՝ մինչև 20։00-ն, հաղորդում է Panorama.am։

Ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։

Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առցանց հեռարձակվելու է Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։

«Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։

Երևանի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։  Քաղաքացիները ընտրում են ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի։ Երևանի ավագանիում ձայների մեծամասնությունը ստացած ավագանու առաջին համարն էլ դառնում է քաղաքապետ կամ էլ քաղաքապետ է ընտրում հենց ավագանին՝ կախված ձայների հարաբերակցությունից։

Երևանի ավագանին կազմված է 65 անդամից։

Երևանի ավագանու ընրություններին մասնակցում է 13 կուսակցութուն և 1 դաշինք։  Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի համարները՝ քվեաթերթիկում.

1. «Հանրային ձայն» կուսակցություն
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3.«Արդար Հայաստան» կուսակցություն
4.«Հաղթանակ» կուսակցություն
5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»
7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն
8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9.«Հանրապետություն» կուսակցություն
10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն
11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
13.  «Ապրելու երկիր» կուսակցություն
14.  «Մայր Հայաստան» դաշինք


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.11.2024
       
    22.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: