ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի գնացքների ուշացումները, հատկապես առավոտյան ժամերին, պայմանավորված են տեխնիկական զննումով:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Բոլոր գնացքներն անցնում են տեխզննում: Այժմ սակավ գնացքներ են գիծ դուրս գալիս: Շահագործվում են այն գնացքները, որոնք անցել են տեխզննումը»,-ասաց Խաչատրյանն ու ընդգծեց՝ Երևանի մետրոպոլիտենի տնօրինության և անձնակազմի  համար առաջնային է ուղևորների անվտանգությունը:

Շահագործման հանձնված գնացքներն առավոտյան կայարաններում են լինում 8 կամ ինը րոպեն մեկ:

«Գնացքների ծանրաբեռնվածությունը, հավանաբար, պայմանավորված է նաև նրանով, որ  փակ են որոշ ճանապարհներ, տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան, և շատ ուղևորեր են մետրոյով երթևեկում: Եռակի, քառակի ծանրաբեռնված է ուղևորահոսքը»,-շեշտեց Խաչատրյանը:

Նա հստակ չի կարող ասել, թե տեխզննման աշխատանքները երբ կավարտվեն: «Ամբողջ անձնակազմն աշխատում է, որ րոպե առաջ վերականգնվի Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը»,-եզրափակեց Տաթև Խաչատրյանը:

Սեպտեմբերի 24-ին ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ 

Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մետրոպոլիտենը մանրամասնել էրոր վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։

Հանրությանը իրազեկվել էր,որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշել էր սեպտեմբերի 24-ին դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։

Սեպտեմբերի 25-ին Երևանի մետրոպոլիտենը տեղեկացրել էրոր գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է: Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից մետրոպոլիտենը վերականգնել է իր աշխատանքը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    07.12.2024
       
    08.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: