ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ու ԱՄՆ-ը կփոխանակեն գերիներին

Dado Ruvic/Illustration/Reuters

Իրանն ու ԱՄՆ-ն սեպտեմբերի 18-ին կփոխանակեն գերիներին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիին։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կողմերը կփոխանակեն հինգ բանտարկյալի։

Ինչպես գրել է The Hill-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և Իրանի միջև համաձայնությունը՝ 6 միլիարդ դոլարի չափով Թեհրանի միջոցներն ապասառեցնելու՝ հինգ ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, արժանացել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների քննադատությանը:

«Գազետա ռու»-ի փոխանցմամբ օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 2,57 կմ/ժ
19 C°
 
26°  15° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: