ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ հրավիրել՝ կապված Արցախի դեմ Բաքվի ռազմական ագրեսիայի հետ

Ֆրանսիան խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողության մեկնարկը, այդ թվում՝ բնակեցված տարածքների դեմ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է News.am-ը։ 

«Ոչ մի արդարացում չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տառապում են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակման տակ և բախվում են միջազգային հանրության ջանքերին` հասնելու բանակցությունների միջոցով կարգավորման:

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը։

Լշվել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար միանձնյա պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը։

Ֆրանսիան կոչ է անում շտապ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը. Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան տալու համար՝ համարժեք այն վտանգներին, որոնք այն ներկայացնում է տարածաշրջանի անվտանգության համար»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 2,57 կմ/ժ
16 C°
 
25°  15° 
01.10.2023
24°  16° 
02.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: