ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ավելացման հնարավորությունը

© РИА Новости / Сергей Гунеев

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ավելացման հնարավորության մասին որոշումները ձևակերպվում են զինվորականների կողմից, դա համաձայնեցված է բոլոր կողմերի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ  նովոստին»:։

«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների կոնտինգենտի ավելացմանը, ապա այս որոշումը նախ և առաջ ձևակերպված է մեր զինվորականների կողմից, և, իհարկե, դա ենթակա է համաձայնության բոլոր երկրների հետ։ Եվ այստեղ միայն զինվորականները կարող են ինչ-որ փորձաքննություն տալ նման աճի իրագործելիության վերաբերյալ»,- ասել է Պեսկովը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պլանավորվո՞ւմ է ավելացնել ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում:

Բացի այդ, նա կրկնել է, որ ռուս զինվորականները շարունակում են աշխատանքը՝ այս տարածաշրջանը խաղաղության վերադարձնելու համար։

«Խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը, բայց, այնուամենայնիվ, իրավիճակը մնում է բարդ»,- հավելել է Պեսկովը և նշել, որ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մարտահրավեր է և, առաջին հերթին, լուրջ սպառնալիք խաղաղ բնակչության համար, հաղորդում է News.am-ը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.09.2024
       
    17.09.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: