ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ–ում հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո 5 խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունից ի վեր հրադադարի 5 խախտում է արձանագրվել: Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը

«Խախտումներն արձանագրվել են Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տվյալ փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Պահպանվում է Ստեփանակերտի և Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը, որն ուղղված է արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նաև հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 1340 խաղաղ բնակիչ կա, այդ թվում ՝ 607 երեխա, որոնք իրենց տները վերադառնալու հնարավորություն չունեն: Նրանց ապահովել են կացարանով, սննդով և ցուցաբերել են բժշկական օգնություն։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    4 C°
     
    12°   
    04.12.2023
    12°   
    05.12.2023
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: