ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԽՄԿ-ն ԼՂ է տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների. հումանիտար բեռների տեղափոխման լուրը չի համապատասխանում իրականությանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։ 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բուժառուները և նրանց ուղեկցող ԿԽՄԿ աշխատակիցները Երևանից Ստեփանակերտ էին ուղևորվել սեպտեմբերի 19-ին, սակայն տեղի ունեցած իրադարձությունների պատճառով նրանք արգելափակվել էին Գորիսում և միայն իրավիճակի հանդարտվելուց հետո կարողացան շարունակել ճանապարհը մինչև Ստեփանակերտ։ Այսօր մեկնել են բացառապես մարդատար մեքենաներ, հումանիտար բեռների տեղափոխման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Ամատունին։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    12°   
    07.12.2023
    12°   
    08.12.2023
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: