ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են

Լեռնային Ղարաբաղից անձնական ավտոմեքենաներով դեպի Հայաստան ճանապարհված որոշ ընտանիքներ,  դեռ Ստեփանակերտից դուրս չեկած, վերադարձել են՝ ճանապարհի խցանման պատճառով, վերադարձել են:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի բնակչուհի, լրագրող Գայանե Գևորգյանն՝ ընդգծելով, որ առաջ շարժվելը գրեթե անհնար է եղել:

«Չորսից-հինգ ժամում մոտ 100 մետր ենք կարողացել առաջ գնալ, նույնիսկ «Մազի կամուրջ» չենք հասել։ Կառավարությունից ասել են՝ սպասեք, և հավաստիացրել են, որ բոլորս էլ նորմալ գնալու ենք»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Ստեփանակերտում տիրող իրավիճակին՝ նա հայտնեց, որ քաղաքում շարունակվում են բենզինի հերթերը, աշխատող  հացի փռեր կամ  վաճառքի կետեր՝ նկատելի չեն, մարդիկ օգտագործում են մինչ այս տանը մնացած սննդամթերքը։

«Քիչ առաջ մի փռի կողքով էի անցնում: Նկատեցի, որ ալյուր կա թափված, ասեցին՝ ով ուզում է՝ կարող է վերցնել»,-հավելեց Գևորգյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    -1 C°
     
    11°   
    03.03.2024
    11°   
    04.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: