Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները բաժանել են Ֆրանսիան
Ֆրանսիական IFOP հասարակական կարծիքի հարցման ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, որ երկրի բնակչության 42%-ը վստահ է, որ լրագրողները պետք է հարգեն մուսուլմանների կարծիքը և ձերծ մնան Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից: Այս մարդիկ նաև հայտարարել են, որ կողմ են համացանցում և սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակմանը, հայտնում է newsru.co.il-ը՝ հղում անելով AFP-ին:
Միաժամանակ հարցվածների 57%-ը կարծում է, որ մուսուլմանների բողոքը չպետք է կանգնեցնի ծաղրանկարներին, իսկ հարցվածների 81%-ը պահանջում է ֆրանսիական քաղաքացիությունից զրկել այն բոլոր ահաբեկիչներին, ովքեր երկակի քաղաքացիություն ունեն: Ֆրանսիացիների 68%-ը ցանկանում է արգելել այն քաղաքացիների մուտքը Ֆրանսիա, ովքեր այսօր Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում կռվում են ջիհադիստների օգտին: Գրեթե նույնքան մարդ էլ պահանջում է արգելել Ֆրանսիայից պոտենցիալ «ջիհադի զինվորների» ելքը: Ֆրանսիացիների 57%-ն էլ արտահայտվել Լիբիայում, Սիրիայում և Եմենում ֆրանսիական բանակի գործողությունների դեմ:
Ֆրանսիան և եվրոպական մի շարք այլ երկրներ վերջին ահաբեկչությունների համապատկերի վրա խստացրել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող իրենց օրենքները: Մի շարք միջոցներ թույլ են տալիս քաղաքացիությունից զրկել ահաբեկչության համար դատապարտված անձանց: Միաժամանակ օրերս հայտնի է դարձել, որ ֆրանսիական «Շարլի էբդո» շաբաթաթերթի տպաքանակը բարձր պահանջարկի պատճառով ավելացվելու է՝ հասնելով 7 միլիոնի, հայտնում է Interfax-ը: Մուհամեդ մարգարեի ծաղրանկարող շաբաթաթերթի հերթական համարը վաճառվել է 3 միլիոն տպաքանակով, այնուհետև այն հասցվել է 5 միլիոնի:
Ողջ աշխարհում ակտիվացել են իսլամիստները, ովքեր ահաբեկչություններ են իրականացնում և բողոքում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ: Նիգերում Charlie Hebdo շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքողներն առնվազն 8 եկեղեցի են այրել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Sputnik գործակալության տվյալներով նրանց մեծ մասը քրիստոնեական են: Բացի եկեղեցիներից, ցուցարաները այրել են մի շարք խանութներ, հարձակվել ոստիկանական տեղամասի վրա, որտեղ երկու մեքենա են այրել, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելովReuters-ին: Ինչպես նաև վնասվել են մի շարք սրճարաններ, հյուրանոցներ և ֆրանսիական ընկերություններ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Նշվում է 3 զոհերի մասին:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը քննադատել է Նիգերի ահաբեկչությունը: Իր հերթին, երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ խոսքի ազատության թեման «քննարկման ենթական չէ»:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
