Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հայերին նոր սկզբի հիմքեր դնել, հայտնում է news.am-ը:Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված ուղերձում նշել է. «Արդեն 8 տարի է, ինչ մեզ հետ չէ Հրանտ Դինքը, ով փորձում էր իր զգացումներով և մտքերով լուսավորել Օսմանյան կայսրությունից Թուրքիայի հանրապետությանն անցած կարևոր խնդիրներից մեկը։
Դինքի հարգարժան ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սիրում են Դինքին, համբերություն ենք մաղթում։ Հրանտ Դինքը Անատոլիայի թանկարժեք մի մտավորական էր, ով ճանապարհներ էր փնտրում հայերի և թուրքերի համատեղ ապագան կառուցելու համար։
Այս համատեքստում, հայ-թուրքական բարեկամությանը հավատացող բոլորին հրավիրում ենք նոր սկզբի համար աջակցություն ցույց տալ և ուզում ենք դիմել բոլոր հայերին.
Թուրքիան նախկինում էլ հայտարարել էր, որ պատերազմի պայմաններում ստիպված է եղել կիրառել պարտադիր գաղթի քաղաքականություն, որի պատճառով ոչ մարդկային հետևանքներ էին եղել։ Թուրքիան կիսում է հայերի ցավը ու վճռական ջանքեր գործադրում երկու ժողովուրդների միջև կրկին զգացմունքային կապեր ստեղծելու համար։ Մեր հարաբերությունները պատանդ վերցրած թշնամանքը հաղթահարելու համար և գլխավորապես երկխոսության միջոցով շարժվելու անհրաժեշտության մասին ամենավճռական արտահայտությունը 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձն է։ Ժամանակը, որ կանգ է առել 1915-ին, կշարունակվի, երբ մեծ տրամվան հետևում թողնելու ճանապարհով տաբուները քանդվեն։ Թուրքիան իր անունից այդ կետը հաղթահարել է։
Հնարավոր է, որ երկու տեղաբնիկ ժողովուրդներ հասնեն միմյանց հասկանալու և միասին ապագային նայելու հասունությանը։ Մի աշխարհագրական վայրում ապրող և երկար ժամանակ պատմությունը կիսող հայերը և թուրքերը բոլոր հարցերը միայն իրար մեջ կարող են խոսել, լուծման ճանապարհներն էլ միասին կարող են փնտրել։ Այս պատճառով անհրաժեշտ է, որ փոխադարձ վստահության և համագործակցության հասկացություն զարգացնենք, 800 տարվա համատեղ պատմության լույսի տակ միմյանց նորից ճանաչենք և մարդկային հարաբերությունների մեջ լինենք։ Դրա համար մեր հայ բարեկամներին հրավիրում ենք ավելի շատ այցելել Թուրքիա՝ փոխադարձ կարծրատիպերը վերացնելու համար։
Կիսել ցավերը, վիրակապել վերքերը և կրկին կարողանալ ստեղծել բարեկամություն։ Մեր անկեղծ ցանկությունը սա է»,-ասել է Դավութօղլուն։

-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
21.06.2026
0° 0°
22.06.2026
Հարցում