Ադրբեջանի սանձարձակ պահվածքը չի կարող անպատասխան մնալ
Գյումրու իրադարձությունները երկրորդ պլան մղեցին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը: Արդեն մի քանի օր շարունակ հաղորդվում է սահմանին զոհվող զինծառայողների մասին: Հունվարի 3-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը շարունակ գնդակոծում են հայկական դիրքերը: Վերջին օրերի ընթացքում վիշտը ներխուժեց 3 հայ ընտանիքներ՝ զոհվեցին Արման Հարությունյանը, Սուրեն Փիլոսյանը և Նահապետ Ասատրյանը: Սա նշանակում է, որ շփման գծում փաստացի պատերազմ է:
Չնայած կրակի դադարեցման մասին ստորագրված համաձայնագրին՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը՝ իրականացնելով հետախուզադիվերսիոն գործողություններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծելով հայկական դիրքերը: Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ին, ԼՂՀ–ին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող փաստերն ամբողջովին աղավաղում է, իսկ այդ երկրի պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը:
«Ադրբեջանի նախագահի` 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող:
Ընդ որում, Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող փաստերն ամբողջովին աղավաղելու, ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ, այդ պետության պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերվող տեղեկատվության հրապարակումը», - ասվում է ՀՀ ՊՆ տարածած հայտարարության մեջ:
Ադրբեջանական կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան: Մի շարք վերլուծաբաններ և փորձագետներ սահմանին դիտվող լարվածությունը կապում են հունվարի 20-ի Բաքվի կոտորածների օրվա, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ: Այսպես, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Թուրքիայի հետ համատեղ ծրագիր է մշակվել, որպեսզի մեզ լարվածության մեջ պահեն։ Դա վերաբերում է նաև նրանց ռազմական ուժերին։ Սահմանին նրանք ունեն մասնագետներ, որոնք պատրաստվել են Կիպրոսում, Թուրքիայում, հատուկ ջոկատներ, որոնք պահում են այս լարվածությունը, և որպես հետևանք՝ սահմանին մենք արդեն այսքան զոհ ունենք»:
Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ շփման գծում տիրող լարվածությամբ Թուրքիան փորձում է շեղել միջազգային հանրության և Հայաստանի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակից, և նման լարվածություն կարելի է ակնկալել ողջ տարվա ընթացքում: Սակայն, ինչպես հայտնի է, հայկական և ղարաբաղյան բանակների հրամատարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանի նման սարձարձակ պահվածքը չի կարող անպատասխան մնալ:
«2015թ. եթե հակառակորդը շարունակի լարվածություն պահպանել հայ-ադրբեջանական սահմանին, մեր զինված ուժերի գործողությունները նույն խիստ կերպով շարունակական կլինեն», - հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հակառակորդն իր որդեգրած գործողությունների ձևերից չի ուզում հրաժարվել: Անընդհատ լարվածություն են ուզում ստեղծել շփման գծում՝ չհասկանալով, որ հարցի լուծման հիմնական տարբերակը մենք տեսնում ենք միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտում: Մենք ինքներս չենք ցանկացել լարվածություն ստեղծել»: Սեյրան Օհանյանի խոսքով՝ եթե միջազգային կառույցների խոսքն ազդեցություն չունի, միակ զսպման մեխանիզմը զինված ուժերի գործողություններն են. «Ի սեր Աստծո, եթե դուք չեք ուզում խաղաղություն, ապա մենք պարտադրված ենք պատասխանել, շատ դեպքերում անգամ խիստ պատասխաններ տալ»։
Հասկանալի է, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը լուռ չեն հետևելու իրենց զինծառայողների սպանությանը: Սակայն համարժեք պատասխանը նշանակում է, որ շփման գծում շարունակելու են մարդիկ զոհվել: Մի՞թե սա այն է, ինչ ցանկանում է պաշտոնական Ադրբեջանը, իսկ հիմա նաև՝ Թուրքիան: Կամ գուցե միայն ադրբեջանցիները տները մուտք գործող վիշտը կարող է սթափեցնել այս երկրի ղեկավարությանը և ստիպել նորովի նայել իր գործողություններին…
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
