ԻՊ-ի զինյալներն այրում են գրադարանները
"Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք իրենց վերհսկողությունն են հաստատել Սիրիայի և Իրաքի տարածքի զգայի մի հատվածի վրա, շարունակում են իրենց անմարդկային վայրագությունները: Նրանք ոնչացնում են տեղի եկեղեցիները, մզկիթները, գերեզմանատները և այլն: Kurdistan.ru կայքը հայտնում է, որ ԻՊ-ի ահաբեկիչները շարունակում են իրական քաոս առաջացնել Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում՝ ոչնչացնելով մշակութային և կրթական կենտրոնները: Վերջին շրջանում իսլամիստներն այրում են քաղաքային գրադարաններն ու գրախանութները: Մասնավորապես, 6 խոշոր գրադարան է այրվել: Նշվում է, որ զինյալները նախազգուշացրել են գրախանութների տերերին, որ այսուհետ գրական և գիտական ամսագրերի և գրքերի վաճառքը հարամ է համարվում, և թույլատրվում է միայն իսլամական գրքերի վաճառքը: Իսլամիստները նաև արգելել են արտասահմանյան գրականության վաճառքը:
Սակայն սա դեռ ամենը չէ: "Իսլամական պետությունը" մտադիր է սեփական հեռուստաընկերությունն ունենալ: ԻՊ-ն նախատեսում է ամնեօրյա ռեժիմով եթեր դուրս գալ: Հիշեցնենք, որ ԻՊ-ն արդեն ունի իր ռադիոկայանը՝ Al-Bayan-ը, որը գործում է իրաքյան Մոսուլ քաղաքում:
Դե իսկ ֆինանսական միջոցների պակաս այս ահաբեկչական կազմակերպությունը դեռևս չունի: Այս կազմակերպությունը, ինչպես և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ կռվող իսլամիստական մյուս կազմակերպությունները ֆինանսավորվում են Ծոցի միապետությունների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի և Կատարի կողմից: Սակայն ԻՊ-ը տարբերվում է այս կազմակերպություններից իր աննախադեպ եկամուտներով, որոնք ստացվում են ինչպես սիրիական և իրաքյան նավթամթերքի վաճառքից, այնպես էլ մարդկանց առևանգումներից: Հենց սեփական ֆինանսական միջոցներն էլ ԻՊ-ին որոշ իմաստով անձեռնմխելի կամ անվերահսկելի են դարձնում, քանի որ արտաքին ֆինանսավորման բացակայության դեպքում անգամ այդ կազմակերպությունը կարող է գոյատևել: Արդյունքում աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը՝ "Իսլամական պետությունը", այսօր ավելի վտանգավոր է համարվում, քան, օրինակ, Ալ Ղաիդան:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
