Լավրով. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդներ պետք չեն
Կիևը և Մոսկվան շարունակում են մեղադրել միմյանց Մինսկի համաձայնագրի պայմանները խախտելու մեջ: Կողմերից յուրաքանչյուրը հրաժարվում է շաբաթ օրը Ուկրանիայի արևելյան շրջանների և Ղրիմի միջև ռազմավարական դիրք զբաղեցնող Մարիուպոլ քաղաքի ռմբակոծության պատասխանատվությունից: Նշենք, որ Մարիուպոլի ռմբակոծության հետևանքով 30 մարդ է զոհվել, ևս 93-ը վիրավորվել են, ինչի կապակցույամբ էլ Ուկրանիայում հունվարի 25-ին համազգային սուգ էր հայտարարվել:
Այս դեպքերի միջազգային արձագանքը իրեն երկար սպասել չտվեց: Ինչպես և կանխատեսվում էր, արևմտյան գործիչների կողմից արվեցին հայտարարություններ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին: Օբաման Մարիուպոլի դեպքերի առնչությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ը կշարունակի համագործակցությունը իր եվրոպական գործընկերների հետ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խստացնելու հարցում: Այս մասին հաղորդում է The Independent-ը: Պատժամիջոցների առնչությամբ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դ. Պեսկովը ասել է, որ արևմուտքը «նրանց նկատմամբ ճնշումն ուժեղացնելու փոխարեն, ովքեր հրաժարվում են երկխոսությունից և խնդրի խաղաղ կարգավորումից, վերսկսում է Ռուսաստանի նկատմամբ «տնտեսական շանտաժի» քաղաքականությունը», փոխանցում է Russia Today-ը: «Ստեղծվում է տպավորություն, թե Եվրոպայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները խրոնիկական բնույթ են կրում»,-հայտարարել է Լավրովը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերանին իր հերթին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել «անջատողականներին» ցուցաբերվող ռազմական, քաղաքական և ֆինանսական օժանդակությունը Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների վատթարացումից խուսափելու նպատակով: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը` «անջատողականներին» ստիպելու կատարել Մինսկի համաձայնագրի պահանջները: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Մոսկվան էլ իր հերթին կոչ է արել Եվրոպային ճնշում գործադրել Կիևի վրա բանակցությունները շարունակելու նպատակով:
Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների լավացման հարցում իր միջնորդությունն է առաջարկել Թել-Ավիվը: Սակայն այսօր ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը մերժել է այս առաջարկը` ասելով, թե երկու երկրների միջև միջնորդական առաքելության կարիք չկա, քանի որ իրականում Ռուսաստան-Ուկրանիա հակամարտություն գոյություն չունի:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
