Էլիֆ Շաֆաք. «Երբեմն այնքան հոգնեցնող է թուրք լինելը»
Թուրք գրող Էլիֆ Շաֆաքը The New York Times-ում հոդված է հրապարակել, որում խոսում է Թուրքիայի քաղաքականության հոգնածության (Turkey’s Politics of Fatigue) մասին: Էլիֆ Շաֆաքը 13 գրքերի հեղինակ է, ծնվել է 1971 թվականին Ստրասբուրգում: Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել և ամենակարդացվող կին գրողներից է Թուրքիայում: Քննադատները նրան անվանում են «ժամանակակից Թուրքիայի և համաշխարհային գրականության ամենատարբերվող ձայներից մեկը»: Նա գրում է անգլերեն և թուրքերեն լեզուներով, նրա գրքերը տպագրվել են աշխարհի ավելի քան 40 երկրներում: Ներկայումս Էլիֆ Շաֆաքը բնակվում է Լոնդոնում:
«Ստամբուլում իմ վերջին հարցազրույցից առաջ լրագրողի հետ խոսում էի թուրքական քաղաքականության մասին: 15 րոպե անց նա ցածր ձայնով, կարծես ինչ-որ գաղտնիք է ինձ վստահում, ասաց. «Երբեմն այնքան հոգնեցնող է թուրք լինելը»: Այս հոգեկան սպառման հիմնական պատճառը քաղաքականությունն է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա առաջատար կադրերը պառակտիչ ռազմավարություն են ընտրել՝ փոխզիջումների նկատմամբ թշնամանք առաջացնելով և երկդիմի քաղաքականություն իրականացնելով մշակութային համակեցության հարցում: Նույնիսկ ամենակենցաղային և անհեթեթ հարցերը կարող են թեժ բանավեճ հրահրել», - գրում է Էլիֆ Շաֆաքը:
Նրա կարծիքով «այս անտանելի հոգնածությունը հատկապես սուր է դրսևորվում ազատամիտ մտավորականության և կանանց շրջանում»: «Երբ Արդարություն և զարգացում կուսակցությունը 2002 թվականին առաջին անգամ իշխանության եկավ, լիբերալներն աջակցեցին նրան: Կուսակցության թուրքերեն սկզբնատառերը՝ A.K.P, աջակցություն էին խոստանում բարեփոխումներին և Եվրոպական միությանը: Ակնկալվում էր, որ խթանվելու են քաղաքացիական ազատությունները: Սակայն երբ կուսակցությունը շեղվեց դեպի ավտորիտարիզմը, լիբերալները բախտի քմահաճույքին մատնվեցին», - գրում է Էլիֆ Շաֆաքը՝ ընդգծելով, որ «որոշ լիբերալներ լռեցին, սակայն ոմանք էլ կտրուկ ընդդիմություն դարձան, մի մասն էլ ինքնաքննադատությամբ է զբաղվում»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ոչ պահպանողական կանանց, ապա թուրք գրողի կարծիքով վերջին ընտրությունների ժամանակ Էրդողանի օգտին չքվեարկած կանանց առնվազն 48 տոկոսի շրջանում անհանգստություն է աճում ԱԶԿ-ի կողմից իրենց անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ: «Նախկինում արական սեռի քաղաքական գործիչների կողմից կնատյաց հայտարարությունները դիտվում էին որպես ինքնաբուխ պոռթկումներ: Այսօր դրանք համարվում են համակարգված և կործանարար գաղափարական քարոզչության մի մասը, որը կանանց սահմանափակում է ավանդական դերերում: Թուրք կանայք բազմաթիվ հայտարարություններ են լսել կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են արհեստական վիժեցումը, կեսարյան հատումը, հակաբեղմնավորումն ու հագուստի ոճը», - գրում է Շաֆաքը՝ Hurriyet-ից մեջբերելով Ayse Arman-ի խոսքերը. «Ես կուշտ եմ այս բոլոր կնատյաց հայտարարություններից, որոնք մշտապես մեզ ասում են, թե ինչպես պետք է ապրենք մեր կյանքը»:
«Բոլոր նրանք, ովքեր քննադատում են կառավարությանը, մեղադրվում են հայրենասեր չլինելու, կամ ավելի վատ՝ Արևմտյան ուժերի ծառաներ լինելու մեջ, ովքեր փորձում են կործանել Թուրքիան… Հոգնածությունը շարունակվում է: Թուրքիայի և Արևմուտքի միջև անջրպետը խորանում է»: Եթե որպես թուրքեր մենք չենք կարող ճանապարհ գտնել այնպիսի իդեալներ ընդունելու համար, ինչպիսիք են ազատ հասարակությունը, բաց բանավեճը, մշակութային բազմակարծությունը և գենդերային հավասարությունը, դա կլինի ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև երևակայության և կամքի տապալում», - եզրափակում է թուրք գրողը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
