ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց բանակը նշում է 23-րդ տարեդարձը

 

Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` Հայաստանի ամենակարևոր և սիրված օրերից մեկը: Այսօր հայ ժողովուրդը ևս մեկ անգամ հիշում է նրանց, ովքեր հիմք դրեցին Զինված ուժերին, հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ծառայել են և շարունակում են ծառայել և իրենց ավանդը ներդնել հայկական պետության գոյության գլխավոր գրավականներից մեկի զարգացմանը:

 

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որն էլ դարձավ Զինված ուժերի ստեղծման սկիզբը:

 Հայկական բանակի ձևավորման առաջին փուլը համարվում է 1988 – 1992թթ., երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ շրջանում երկրի, ինչպես նաև ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:

1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն:

2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատ արեց` համաձայն որի Ազգային բանակի օրը սահմանվեց ոչ աշխատանքային օր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: