Ինչու՞ է Գերմանիան խորացնում է հետախուզական համագործակցությունը Թուրքիայի հետ
Որպես «Իսլամական պետության» դեմ հակաահաբեկչական պայքարի բաղկացուցիչ մաս՝ Գերմանիան մտադիր է խորացնել համատեղ հետախուզական համագործակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman-ը: Թուրքիայի և Գերմանիայի միջև հետախուզական նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գերմանիայից մեկնած ավելի քան 600 զինյալների գրեթե 90%-ը Սիրիա և Իրաք է ներթափանցել Թուրքիայի տարածքով, ինչպես նաև նույն ճանապարհով էլ վերադարձել է Գերմանիա: Այս մասին ավելի վաղ հայտնել է Hurriyet-ը՝ հղում անելով գերմանականSüddeutsche Zeitung-ին:
Ամսագրի տվյալներով գերմանացի պաշտոնյաները գոհ չեն Թուրքիայի հետ հետախուզական տվյալների փոխանակման մակարդակից և վստահ չեն, թե արդյոք Թուրքիան կարող է կանգնեցնել զինյալների մուտքը Սիրիա և Իրաք: Հայտնի է, որ վերջին շրջանում արաբական այս երկրներ օտրաերկրյա զինյալների ներթափանցման վրա «աչք փակելու» համար Թուրքիան հաճախ է քննադատության ենթարկվում արևմտյան մամուլի կողմից:
Թուրքիայում, իհարկե, հերքում են այս մեղադրանքները: «Թուրքիան անկարող է փակել 510 կիլոմետրանոց սահմանը Սիրիայի հետ: Մենք չենք կարող զինվորներ կանգնեցնել սահմանի ողջ երկայնքով», - ի պատասխան հնչող քննադատություններին՝ վերջերս հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Բացի այդ, օտարերկրյա զինյալների ներթափանցումը Սիրիա որպես պատրվակ օգտագործելով՝ Թուրքիան բարձրացնում է սիրիական սահմանի վրա բուֆերային գոտի ստեղծելու իր պահանջը, որը մինչ օրս հավանության չի արժանացել արևմտյան տերությունների կողմից:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները հարվածի տակ դրվեցին 2014 թվականի օգոստոսին, երբ որոշ զեկույցների արտահոսքի արդյունքում պարզվեց, որ Գերմանիան 2009 թվականից լրտեսել է Թուրքիային: Մասնավորապես, գերմանական Der Spiegel ամսագրի տվյալների համաձայն Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը 2009 թվականից գաղտնալրտեսել և շարունակում է լրտեսել Թուրքիային: Այս միջադեպն առաջ բերեց թուրք գործիչների զայրույթը, թեև Գերմանիան հիմնականում լուռ մնաց: Թուրքական իշխանություններն անգամ ԱԳՆ հրավիրեցին Թուրքիայում Գերմանիայի դեսպանին՝ պահանջելով բավարարող բացատրություն ներկայացնել գաղտնալսման մեղադրանքների վերաբերյալ: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելքա Մերկելը հայտարարեց, որ աճող սպառնալիքների համատեքստում Գերմանիան հետախուզական ծառայությունների աշխատանքի կարիքն ունի, հետևաբար, դրանց գործունեությունը շարունակվելու է:
Երկու երկրների հարաբերություններն ավելի սրվեցին այն բանից հետո, երբ 2014 թվականի դեկտեմբերին Գերմանիայում լրտեսության մեղադրանքով Թուրքիայի 3 քաղաքացիներ ձերբակալվեցին, որոնցից մեկը, ինչպես պարզվեց ավեի ուշ, Թայիփ Էրդողանի նախկին խորհրդականներից էր: Իսկ նախորդ շաբաթ գերմանական ոստիկանությունը ձերբակալեց ազգությամբ մի թուրքի, ով մեղադրվում է ԻՊ-ի անդամ լինելու մեջ: Ինչպես հայտնի է, Գերմանիան Փարիզի ահաբեկչություններից հետո ուժեղացրել է հնարավոր հարձակումների դեմ անվտանգության միջոցները:
Ակնհայտ է, որ Գերմանիան փորձում է կանխել իր քաղաքացիների մուտքն ու ելքը Սիրիա և Իրաք՝ փորձելով իր երկիրը ձերծ պահել ահաբեկիչների գործունեությունից: Եվ գերմանացի գործիչները գիտակցում են, որ առանց Թուրքիայի օգնության, ում տարածքով էլ իրականացվում է Եվրոպայից զինյալների տեղափոխումը Սիրիա, այս խնդրի լուծումը գրեթե անհնարին կլինի:

-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
21.06.2026
0° 0°
22.06.2026
Հարցում