ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնտեսության ազատության ցուցանիշով ՀՀ-ն 23-րդն է Եվրոպայում. իսկ ինչու՞ չի ավելանում ներդրումների ծավալը

Ըստ ամերիկյան «Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) 2015 թ.-ի տվյալներով Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշը 67.1 է (Economic Freedon Index), ըստ որի ՀՀ-ն զբաղեցրել է 52-րդ տեղը 186 երկրների շարքում: Գործակիցը նվազել է 1.8 միավորով նախորդ տարվա համեմատությամբ: Եվրոպական տարածաշրջանի կտրվածքով 43 երկրների ցանկում Հայաստանը 23-րդ տեղում է, որը համարվում է միջինից բարձր ցուցանիշ տարածաշրջանային և համաշխարհային մակարդակում: Չափման սանդղակը 10-100 միավոր է: Տնտեսական Ազատության ինդեքսի բաղադրիչ ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 1-ում:

Այս ինդեքսը ինֆորմացիա է հաղորդում երկրի տնտեսական ազատ գործունեության մասին: Տնեսական ազատությունը յուրաքանչյուր անհատի հիմնական իրավունքն է` տնօրինելու իր աշխատուժն ու սեփականությունը: Տնտեսապես ազատ հասարակություններում անհատներն ազատ են աշխատելու, արտադրելու, սպառելու և ներդրումներ անելու տնտեսության ցանկացած ոլորտում՝ ըստ իրենց ցանկության: Այլ խոսքով, տնտեսապես ազատ հասարակություններում կառավորությունը աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղափոխման հնարավորություն է տալիս: Սրա ցայտուն օրինակ է Եվրոպական Միությունը: Այս ամենի նպատակն է ձևավորել հասարակական առողջ փոխհարաբերություններ,  կրճատել աղքատությունը, ավելացնել մեկ շնչին ընկնող հարստության ծավալը: Տնտեսական ազատությունը չափվում է 10 գործոնով, որոնք ներառված են հետևյալ 4 խմբերում՝ օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորիչների արդյունավետություն և ազատ շուկա (աղբյուրը՝ heritage.org):

  

Աղյուսակ 1. Հայաստանի տնտեսական ազատության ցուցանիշի բաղադրիչները

Բազադրիչի անվանումը

Ցուցանիշը

Սահմանում-բացատրություն

Սեփականության իրավունք

20.0

Չափում է երկրի՝ օրենքի շրջանակներում անհատի սեփականություն կուտակելու իրավունքի աստիճանը:

Ազատություն կոռուպցիայից

36.0

Կոռուպցիան քայքայում է տնտեսական ազատությունը՝ առաջ բերելով անապահովվածություն և անվստահություն տնտեսական հարաբերություներում:

Պետական ծախսեր

82.2

Այս ցուցանիշը ցույց է տալիս կառավարության պարտադիր ծախսերի ծանրությունը, որը ներառում է պետական սպառումը:

Հարկաբյուջետային ազատություն

84.4

Վերաբերում է  կառավարության կողմից պարտադրված հարկերի կշռին ՀՆԱ-ի մասնաբաժնում՝ արտահայտած տոկոսներով:

Բիզնեսի ազատություն

82.7

Ցույց է տալիս գործարար ոլորտում կառավարության միջամտության արդյունավետությունը:

Աշխատուժի ազատություն

64.3

Վերաբերում է երկրի աշխատուժի շուկայի իրավական եւ կարգավորիչ շրջանակի տարբեր  ասպեկտներին, ներառյալ` նվազագույն աշխատավարձ, աշխատանքային ժամաքանակ եւ այլն:

Դրամավարկային ազատություն

70.6

Վերաբերում է գների կայունությանը` գների վերահսկման հետ միասին:

Շուկայի ազատություն

85.4

Ցույց է տալիս սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների աստիճանը արտահանող և ներմուծող ապրանքների և ծառայությունների վրա:

Ներդրումային ազատություն

75.0

Ցույց է տալիս երկրի տնտեսական ազատության չափը, որտեղ ներդրված կապիտալի հոսքի համար չկան խոչընդոտներ:

Ֆինանսական ազատություն

70.0

Սա բանկային արդյունավետության ինդիկատոր է, ինչպես նաև չափում է ֆինանսական հատվածի անկախությունը պետական հսկումներից և միջամտությունից:

Ինչպես երևում է ցուցանիշներից, որոշ ենթաոլորտներում Հայաստանը գրանցել է բավականին բարձր տվյալներ: Օրինակ` շուկայի և բիզնեսի ազատության ինդեքսները բավականին բարձր են: Սա հուշում է, որ Հայաստանն ունի բավական ազատ գործարար միջավայր, ինչպես նաև ավելի ազատ սակագնային համակարգ, որը թույլ է տալիս հեշտությամբ արտահանել կամ ներմուծել ապրանքներ և ծառայություներ: Ներդրումների գծով նույնպես ցուցանիշը բարձր է, այսինքն երկրի ներսում կապիտալի հոսքը անխոչընդոտ է, և համակարգը բաց է կապիտալի ընդլայման հարցում: Ֆինանսաբանկանյին համակարգը նույնպես բավականին անկախ է գործում, գրեթե զերծ է պետական միջամտությունից և պետական հսկումներց: Սակայն տնտեսությունը դեռևս գտնվում է զարգացման փուլում: Սա բացատրվում է տնտեսական ազատության ինդեքսի մյուս ցուցանիշներով: Օրինակ՝ պետական ծախսերի ցուցանիշը բավականին բարձր է (82.2), որը սակայն գնահատվում է բացասաբար: Սա ցույց է տալիս ՀՆԱ-ի ձևավորման վրա չափից ավելի պետական ծախսերի ազդեցությունը: Թերևս ամենացածր տեղում է գտնվում սեփականության իրավունքի ցուցանիշը (20.0): Սա ցույց է տալիս, որ մասնավոր սեփականությունը թույլ է պաշտպանված: Ազատություն կոռուպցիայից ցուցանիշը նույնպես բավականին ցածր է (36.0): Սա կրճատում է տնտեսական կենսունակությունը՝ ավելացնելով ծախսերը, և ռեսուրսներն ուղղելով դեպի   գործունեության այնպիսի ոլորտներ, որոնք ոչ արդյունավետ են տնտեսության համար:

Ամփոփելով տվյալները՝ պետք է նշել, որ, ըստ միջազագաին վերլուծություների, Հայաստանը  գրանցել է բավականին բարձր ցուցանիշներ դրամավարկային, ֆինանսաբանկային, միջոցների ներդրման, բիզնեսի զարգացման և շուկայի ազատ գործունեության ոլորտներում, սակայն ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, սրանք ոչ վստահելի բիզնես միջավայրի ձեւավորման նախադրյալներ են ստեղծում, ինչն էլ թույլ չի տալիս կապիտալի ազատ ներդրում և միջազգային ֆինանսական հոսքեր դեպի երկրի տնտեսություն: Գոյություն ունի մեկ այլ գործոն ևս, որը նույնպես կարող է բացասական  ազդել երկրում ներդրումներ կատարելու համար: Այն վերաբերում է երկրի, և ընդհանրապես տարածաշրջանում ոչ կայուն քաղաքական (պատերազմական) իրավիճակին, որը անվստահելի միջավայրի պատկեր է ստեղծում ներդրողի համար: Սակայն ազատություն կոռուպցիայից և սեփականության իրավունքի ինդեքսների բարձրացման հետևանքով Հայաստանը կարող է լավագույն միջավայր հանդիսանալ տարածաշրջանում տնտեսական շատ ներդրումների և արդյունաբերության զարգացման տեսականկյունից, քանի որ նշված ցուցանիշները տվյալ երկրում անխափան բիզնես գործունեության երաշխիք են հանդիսանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: