Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմը՝ «Սպի»-ն, ներկայացվել է Մոսկվայում
Թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը նախօրեին Մոսկվայում ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Սպի»-ն, որը ներառվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնի ծրագրում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով կինոընկերության մամլո ծառայությանը՝ «ՄարսՄեդիա»-ին: Ֆիլմը ռուսական կինոթատրոններում կհայտնվի փետրվարի 19-ին: Կինոնկարի նկարահանումներին մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ռուսական կողմից որպես պրոդյուսերներ են հանդես եկել Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Կինոժապավենը պատմում է 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հայոց Ցեղասպանության ժամանակ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Նազարեթը, կորցնում է իր ընտանիքը: Տարիներ անց նա պատահմամբ իմանում է, որ նրա երկվորյակ աղջիկները, հնարավոր է, փրկվել են: Նազարեթը սկսում է նրանց փնտրել՝ հարազատ Մարդին գյուղից հասնելով մինչև Մեսոպոտամիայի անապատը, այնուհետև նա ուղևորվում է դեպի Նոր Աշխարհ ՝Հավանա և Հյուսիսային Դակոտա:
«Ես սկսեցի նկարել այս ֆիլմը, որովհետև ինձ համար հաճելի չէր այն իրավիճակը, որը ստեղծվել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, որի մասին արգելված է խոսել: Որպես նկարիչ՝ ինձ համար դա սխալ է, և ես որոշեցի բարձրացնել այս հարցը, որ դրա շուրջ քննարկում սկսվի», - պատմել է Աքինը: Ռեժիսորի խոսքերով Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ չգիտեն, թե ինչ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել 100 տարի առաջ: «Թուրքիան ցեղասպանությունը չի ճանաչում, սակայն այնտեղ արդեն քաղաքացիական շարժում կա, որը աճում և աճում է, հնարավոր է՝ իմ ֆիլմը ևս կարող է նպաստել, որ այս շարժումը ավելի բազմամարդ դառնա», - շարունակել է Աքինը՝ հավելելով, որ գլխավոր հերոսի պատմությունը նա իր միջով է անցկացրել:
«Ես աշխատել եմ «Սպի» ֆիլմի վրա յոթ տարի շարունակ: Ես Ցեղասպանության մասին ֆիլմ չեմ նկարել: Ես պարզապես պատմել եմ Մարդինից մի հայի պատմություն, ով ոչինչ չգիտեր քաղաքական անցուդարձի մասին: Ես սկսեցի այս ճանապարհորդությունը՝ ինքս ինձ հարցնելով, որ գուցե այս ֆիլմը կամու՞րջ դառնա: Արդյո՞ք այն կարող է միավորել նրանց, ովքեր ընդունում են Ցեղասպանությունը և նրանց, ովքեր այն չեն ընդունում», - ասել է Աքինը:
Ֆիլմի պրեմիերան կայացել է Ստամբուլում 2014 թվականի դեկտեմբերին, իսկ Երևանում ֆիլմը ներկայացվել է հունվարի 30-ին: «Թուրքիայում պրեմիերան միաժամանակ հրաշալի էր և տխուր։ Հրաշալի, քանի որ ֆիլմից հետո մարդիկ կիսվում էին իրենց տպավորություններով, քննարկում տեսածը, իսկ տխուր էր, քանի որ մենք չկարողացանք պայմանավորվել կինոթատրոնների հետ լայն վարձույթի մասին։ Մարդիկ վախենում էին սադրանքներից և բախումներից», - ասել է Աքինը: Նրա խոսքով ֆիմը լուռ և աննկատ ներկայացվել է 24 կինոթատրոններում: «Երևանում ֆիլմը ջերմ ընդունեցին, հայերն այլ կերպ են դիտում այս ֆիլմը: Մենք սկսում ենք տառապել առաջին կադրերից, որովհետև գիտենք, թե ինչ է տեղի ունենալու: Սա մեր մեջ ապրում է գենետիկ մակարդակում, մենք դրա հետ ծնվում ենք: Յուրաքանչյուր հայ ընտանիք իր պատմությունն ունի», - պատմել է Արևիկ Մարտիրոսյանը՝ գլխավոր հերոսի եղբոր կնոջ դերակատարը: Հիշեցնենք, որ Երևանում Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը ևս ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային:
Կինոռեժիսորը պատմել է, որ Վենետիկի փառատոնից հետո նրա հասցեին սպառնալիքներ են հնչել թուրք ազգայնականներից: «Մենք այնքան էլ լուրջ չվերաբերվեցինք դրան, սակայն երբ մենք ֆիլմը ներկայացնում ենք, ես շարժվում եմ պահակախմբի ուղեկցությամբ: Մինչև ֆիլմի լույս տեսնելը ինձ Թուրքիայում շատ էին սիրում, իսկ հիմա ոչ ոք չի սիրում», - նշել է Աքինը:
Նա Վենետիկի և Բեռլինյան կինոփառատոնների մրցանակակիր է: Նրա դեբյուտը կայացել է 1998 թվականին «Արագ և առանց ցավի» ֆիլմով, որը ստացավ «Բրոնզե հովազ» Լոկառնոյում և «Pierrot» մրցանակը Մյունխենում: 2004 թվականին նրա «Գլուխը պատով» կինոժապավենը ստացավ Բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջ» և ՖԻՊՌԵՍՍԻ մրցանակները, ինչպես նաև ճանաչվեց որպես եվրոպական կինոակադեմիայի լավագույն ֆիլմ:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
