Արաբական մամուլը՝ Սիրիայում և Լիբանանում մեկնարկած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումից հետո աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հունվարի 31-ից փետրվարի 1-ը Բեյրութի Հայկազյան համալսարանում կայացավ «Հայոց ցեղասպանության հարյուրամյակ. հետևանքներ և առաջադրանքներ» խորագրով գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի և Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ, պաշտոնյաներ, գիտնականներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հրավիրված էին բանախոսներ Հայաստանից, Լիբանանից և Թուրքիայից: Ներկաներին իր ողջույնի խոսքը փոխանցեց Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:
Առաջին օրվա բանախոսն էր Լիբանանի համալսարանի գրականության, հումանիտար և սոցիալական գիտությունների դոկտորական դպրոցի պրոֆեսոր Մասուդ Դահերը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, հոգեբանական, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հետևանքներին, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի ավագ խորհրդատու Վլադիմիր Վարդանյանը՝ միջազգային իրավունքի շրջանակներում Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման խնդրին:
Գիտաժողովի երկրորդ օրը ելույթներով հանդես եկան Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք աշխատությունների հեղինակներ դոկտոր Զավեն Մսըրլյանը և դոկտոր Սալեհ Զահրեդդինը: ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունները 1991-2014 թթ.-ին, ելույթով հանդես եկավ նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը: Եզրափակիչ ելույթներում Ստամբուլի Բիլքի համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզն անդրադարձավ 1923-2014 թթ. փոքրամասնությունների հանդեպ Թուրքիայի Հանրապետության որդեգրած կեցվածքին, իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ժամանակակից Թուրքիայում հայերի կարգավիճակին ու իսլամացված հայերի խնդրին:
Սիրիայում ևս մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Փետրվարի 3-ին Դամասկոսի Ալ-Ասադի Ազգային գրադարանի սրահում տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանձնաժողովը` Սիրիայի մշակույթի նախարար Իսաամ ալ-Խալիլի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա էին սիրիական կառավարության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնայներ, այդ թվում մշակույթի նախարարը, Սիրիայի նախագահի խորհրդական Մուհսեն Բիլալը և այլն:
Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ կատարվեց գրքի բովանդակությանը, ինչպես նաև շեշտվեց աշխատության կարևորությունը արաբական աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Նշենք, որ Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» գիրքն արաբ ընթերցողին է ներկայացնում երեք ականատեսների` սիրիացի փաստաբան Ֆայեզ Ղուսեյնի, թուրք պաշտոնյա Նայիմ բեյի և ասորի հոգևորական, մտավորական հայր Իսհակ Արմալե ալ-Սուրիանիի հուշերը: Հենվելով Մեծ Եղեռնի վերաբերյալ արաբերեն և այլ լեզուներով հրատարակված ուսումնասիրությունների և ականատեսների վկայությունների վրա` հեղինակն անդրադարձ է կատարում նաև Օսմանյան հասարակությունում հայերի դերին ու գործունեությանը, Հայկական հարցի միջազգայնացմանը և Օսմանյան կայսրության կողմից որդեգրված պանթուրքիստական քաղաքականության ենթատեքստում հայ ժողովրդի դիմադրության շարժմանը:
Շնորհանդեսը լայնորեն լուսաբանվեց Սիրիայի զանգվածային լրատվական միջոցների կողմից: Մասնավորապես, Սիրիական լրատվական SANA գործակալությունը, ներկայացնելով Դամասկոսում Արշակ Փոլադյանի գրքի շնորհանդեսը՝ նշում է, որ միջոցառմանը ներկա էին մշակույթի, ԶԼՄ-ների և կրոնների տասնյակ նշանավոր գործիչներ: «Գրքում հեղինակը ներկայացնում է այդ տարիների սարսափելի իրադարձությունների մասին 3 ականատեսների ապացույցները և բազմաթիվ փաստագրական նյութեր, որոնք վկայում են հայերի նկատմամբ oսմանյան իշխանությունների գործած հանցանքների մասին», - ասվում է սիրիական գործակալության հաղորդագրության մեջ: «Արշակ Փոլադյանն իր ներածական խոսքում հաստատեց, որ չնայած հազարավոր փաստաթղթերի ապացույցներին՝ 100 տարի շարունակ Թուրքիայի բոլոր կառավարությունները հրաժարվել են ընդունել և դատապարտել Օսմանյան կայսրության իշխանությունների գործած Ցեղասպանությունը հայերի նկատմամբ, որի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն հայեր զոհվեցին»:
SANA-ն նաև հայտնում է, որ միջոցառումը սկսվել է «Օսմանյան մեծ կոտորած» սիրիական վավերագրական ֆիմի ցուցադրությամբ, որը լույս է սփռում 1915 թվականին հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործած վայրագությունների վրա: «Թուրքիայի իշխանություններն արդարացնում են դա Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններով և Ռուսական կայսրության կազմի մեջ հայերի մտնելով, սակայն իրականում հայերի Ցեղասպանությունը պատերազմից շատ ավելի առաջ է սկսվել՝ տևելով գրեթե 30 տարի՝ 1894-ից մինչև 1923 թվականները»:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
