ԱՄՆ-ն մտադիր է մինչև ապրիլ բացել իր դեսպանությունը Հավանայում
ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Կուբայի նկատմամբ՝ վերջինիս համաձայնությունը պահանջելով մինչև ապրիլ Հավանայում ԱՄՆ դեսպանություն բացելու համար: Այս մասին հաղորդում է REUTERS լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնական աղբյուրներին:
Լրատվականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն մտադիր է հասնել նրան, որ ընթացիկ տարվա ապրիլի 10-11-ը Կուբայում կայանալիք «Ամերիկաների գագաթաժողովի» ժամանակ Կուբայում ունենա արդեն լիարժեք գործող դեսպանատուն: Ի դեպ, հենց այս գագաթաժողովի շրջանակներում էլ, որոշ աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հանդիպումը՝ 2013 թվականից ի վեր առաջին անգամ:
Կուբան, սակայն, հրաժարվում է համաձայնությունը տալ ամերիկյան դեսպանությունը Հավանայում բացելու վերաբերյալ՝ ամերիկյան կողմից պահանջելով հանել իրենց ահաբեկչությունը հովանավորող պետությունների՝ այսպես կոչված «սև ցուցակից»: Հիշեցնենք, որ «սև ցուցակը» կազմվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից, ներկայումս դրանում ընդգրկված են Իրանը, Կուբան, Սուդանն ու Սիրիան: Սակայն Միացյալ Նահանգներից ստացվող պաշտոնական տեղեկատվության համաձայն հիշյալ ցանկից Կուբայի դուրսբերումը, որում վերջինս ընդգրկված է 1982 թվականից, այնքան էլ արագ գործընթաց չէ և կարող է ձգվել մինչև հունիս: Այնուամենայնիվ, Սպիտակ տան աղբյուրների փոխանցմամբ՝ գործընթացն արդեն մեկնարկել է:
Հիշեցնենք, որ դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի և Կուբայի միջև խզվել են 1961 թվականից, երբ Կուբայում սոցիալիստական հեղափոխությունից հետո իշխանություններն ազգայնացրեցին կղզում գտնվող ամերիկյան ողջ սեփականությունը: Հարաբերությունները վերականգնելու քայլ արվեց արդեն 2014-ի դեկտեմբերին, երբ երկկողմ գաղտնի բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Հավանայի նկատմամբ իրականացվող ԱՄՆ նախկին քաղաքականությունն այլևս չի աշխատում և որ ժամանակն է կարգավորել հարաբերությունները Կուբայի հետ:
ԱՄՆ-Կուբա հարաբերությունների վերականգմանն ուղղված բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 21-22-ին Հավանայում: Բանակցությունների երկրորդ փուլը, որ կլինի, ըստ ամենայնի, այս ամիս կամ մարտի սկզբին, տեղի կունենա արդեն Վաշինգտոնում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
