ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգված են քաղաքացիական տարածքներում միջադեպերի աճի կապակցությամբ

ԵԱՀԿ-ի Մսնկի խմբի համանախագահները փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպերշիկը: Փետրվարի 6-ին հրապարակված մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Մենք արտահատեցինք մեր տագնապը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի թվի աճի կապակցությամբ, որոնք ընգրկում են նաև քաղաքացիական տարածքները:

Մենք նախարարի հետ քննարկեցին միջոցառումներ, որոնք հնարավոր է` կկրճատեն նման միջադեպրի թիվը: Մասնավորապես` պարտադիր է, որպեսզի կողմերը միջոցներ ձեռնարկեն` կանխելու համար նոյեմբերի 12-ի ուղղաթիռի խոցման միջադեպի կրկնությունը:

Կողմերի միջև առկա լարվածությունը և բռնությունները ընգծում են համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը` հնարավորինս շուտ հասնելու տևական կարգավորման: Մենք կոչ արեցինք նախարարին ավելի մեծ ճկունություն ցուցաբերել` նման բանակցություններ սկսելու նպատակով:

Բարձրացրեինք Կարմիր խաչի հովանու ներքո անհայտ կորած անձանց տվյալների փոխանակման վերաբերյալ նախագահների կողմից ձեռք բերված համաձայնության իրագործման անհրաժեշտությունը: Այս տվյալների փոխանակումը կարող է վստահություն ներշնչել կողմերին և նպաստել կարգավորման գործընթացին:

Ի լրումն, մենք կոչ ենք անում նախագահների մակարդակով երկխոսության հնարավորինս շուտ վերսկսմանը: Համանախագահները տարածաշրջան կայցելեն ավելի ուշ` այս ամիս»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: