Ալիևի խեղաթյուրված պատկերացումները ղարաբաղյան հակամարտության մասին
Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահը ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ սեփական խեղաթյուրված պատկերացումները: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Մյունխենում անվտանգության խորհրդաժողովում Ալիևի ելույթին: Տ. Բալայանը նաև գրել է, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հավատարիմ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու սկզբունքից՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկ այլ գրառման համաձայն, Ադրբեջանի նախագահը հրաժարվում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման երեք սկզբունքներին:
Նշենք, որ փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության 51-րդ համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ «Ուկրաինայից այն կողմ. չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում» անունը կրող քննարկման ժամանակ: Իր ելույթից հետո Ալիևը պատասխանեց իրեն ուղղված հարցերին: Ալիևի ելույթը գրեթե չի տարբերվել նախկինում հնչած իր հայտարարություններից:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հարց է ուղղել Ալիևին. «Ինչպես ճշմարտացիորեն նշեց նախագահ Ալիևը, Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ բացառիկ դեպք է: Այս 3 միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ԼՂ հակամարտության կարգավորման 3 հիմնական սկզբունքներ են մատնանշել: Այդ հիմնական սկզբունքներն են ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը և տարածքային ամբողջականությունը: Միջնորդները կոչ են արել բանակցային գործընթացի կողմերին այս 3 հիմնական սկզբունքների հետ կապված պարտավորությունների ստանձնել: Հայաստանը բազմիցս պարտավորվել է իրականացնել այս սկզբունքները: Ես հարցս ուղղում են պարոն նախագահին: Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել այս 3 սկզբունքների՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմքի կատարման հետ կապված»:
Ալիևը պատասխանել է, որ «Ադրբեջանը հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է, քանի որ ցանկանում է ետ վերադարձնել իր հողերը»: «Խնդիրն այն է, թե ինչո՞ւ այս հակամարտությունը չի կարգավորվում: Քանի որ Հայաստանը դա չի ցանկանում: Չկա որևէ մեխանիզմ, որն ի զորու կլինի ստիպել Հայաստանին համաձայնվել միջազգային իրավունքի նորմերի հետ: Ցանկացած հակամարտության կարգավորում պետք է հիմնվի միջազգային իրավունքի նորմերի վրա: Միջազգային իրավունքի այս նորմերն իրենց հստակ արտացոլումն են գտել ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկյան Եզրափակիչ ակտում: Հելսինկյան Եզրափակիչ ակտը տարածքային ամբողջականության և ինքնորոշման հետ կապված բավական պարզ պարզաբանում է պարունակում: Մենք դեմ չենք ինքնորոշման սկզբունքին, սակայն այդ սկզբունքը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը: Լեռնային ղարաբաղի հայերը և հայկական բանակի կողմից վտարված ադրբեջանցիները, վերադառնալով հայրենի հողեր, իրենց կյանքը կարգավորելու իրավունք կունենան: Սակայն դա չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը: Այս կամ այն երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող փոխվել ուժի կիրառման միջոցով, ինչը փորձում է անել Հայաստանը: Բացի այդ, որևէ երկրի տարածքային ամբողջականութունը չի կարող փոփոխվել առանց այդ երկրի հետ համաձայնության ձեռքբերման: Սրանք են հիմնական սկզբունքները: Եվս մեկ անգամ նշում են, որ մենք դեմ չենք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին: Սակայն Հայաստանն, առաջին հերթին, պետք է հարգի միջազգային իրավունքը և իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած 4 բանաձևերը, որոնք պահանջում են Հայաստանի զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերում օկուպացված հողերից», - Ալիևի խոսքերը մեջբերում է Azertag-ը:
Հայաստանի ներկայացուցիչները նաև հիշեցրել են Ալիևին, որ «մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը, դիմելով Ադրբեջանին, կոչ արեց կատարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր ստանձնած պարտավորությունները»: «Պատահական չէ, որ նրանց կոչն ուղղված է ձեզ, քանի որ հենց ադրբեջանական կողմն է շարունակում անտեսել այս կոչերը և խախտել հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: Հունվարից սկսած ադրբեջանական կողմը ավելի քան 3.000 անգամ խախտել է զինադադարը, որի հետևանքով բազմաթիվ կորուստներ են եղել բոլոր կողմերից: Ընդամենը մի քանի օր առաջ ձեր դիպուկահարները 65 և 85 տարեկան հայերի են սպանել: Չե՞ք կարծում, որ ձեր գործողություններով դուք ավելի եք սրում իրավիճակը և այսպիսով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումն ավելի դժվար իրականանալի դարձնում մոտ ապագայում:
Ես կցանկանայի վերհիշել գիտաժողովի վարող Սլովենիայի նախագահ Պահորի հարցն այն մասին, թե ո՞րը պետք է լինի առաջին քայլը, որպեսզի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց լինի: Դուք այս ու այն կողմ ընկաք, բայց չխոսեցիք ամենակարևորի մասին: Հակամարտության կարգավորումն սկսվում է, երբ դադարում են կրակոցները: Այսպիսով, իմ կոչը ձեզ հետևյալն է՝ դադարեցրե՛ք կրակոցները»:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
