ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկում բանակցությունները շարունակվում են շուրջ 12 ժամ

Մինսկում դեռևս շարունակվում է «նորմանդական քառյակի» առաջնորդներ Վ. Պուտինի, Ա. Մերկելի, Ֆ. Օլանդի և Պ. Պորոշենկոյի հանդիպումը դռնփակ ռեժիմով:  Պատվիրակությունների հանդիպմանն ընդլայնված կազմով հետևել է չորս երկրների ղեկավարների առանձնազրույցը: Մինչև այդ կոնտակտային խմբի ներկայացուցիչները քառյակին են ներկայացրել բանակցությունների ավարտին ընդունվելիք փաստաթղթերի նախագծերը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշկովը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ,  հայտնել է, որ  չափազանց լարված բանակցություններ են ընթանում: Ավելի վաղ Պետդումայի միջազգային հարաբերությւոնների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ Մինսկի բանակցությունների արդյունքում պետք է ընդունվի փաստաթուղթ` ուղղված Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: «Կարծում եմ` կընդունվի լուրջ փաստաթուղթ` ուղղված նրան, որ մարտնչող կողմերն ի վիճակի չլինեն վերսկսել ռազմական գործողությունները: Ծանրակշիռ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան, ունեն հնարավորություն պատերազմող կողմերին այնպիսի հեռավորության վրա պահելու, որը հնարավորություն չի տա միմյանց վրա կրակել, և հարթելու այնպիսի մեխանիզմներ, որը հրադադարը կդարձնի ոչ թե ձևական, այլ` իրական,-նշել էր Պուշկովը:

Միաժամանակ Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Վալերի Չալին հայտնել է, որ բանակցող կողմերին մնացել է համաձայնեցնել ևս երկու փաստաթուղթ:  Ավելի վաղ, Լավրովը նշել էր, թե բանակցությունները «բավականին արդյունավետ են ընթանում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: