Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպել է Ջավախքի պատգամավորների հետ
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորների հետ, ովքեր ներկայացնում են Սամցխե-Ջավախեթիի մեծամասամբ հայերով բնակեցված շրջանները: Ըստ նախարարության մամուլի ծառայության՝ սա ազգությամբ հայ պատգամավորների հետ արդեն երկրորդ հանդիպումն է: Առաջինը կայացել է 2014թ-ի դեկտեմբերի 17-ին պատգամավոր Ռուսլան Պողոսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ:
Արդարադատության նախարարի հետ փետրվարի 11-ի հանդիպմանը ներկա են գտնվել Նինոցմինդայի շրջանի պատգամավոր Հենզել Մկոյանը, մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը, «Վրացական երազանքի» պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, ինչպես նաև արդարադատության փոխնախարարներ Միխայիլ Սարջվելիձեն, Ալեքսանդր Թաբատաձեն և Արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության ղեկավար Սոսո Գիորգաձեն:
Արդարադատության նախարարը նշել է, որ առաջին հանդիպումից հետո, որին մասնակցել էր միայն Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը, հաջողվել է լուծել քաղաքացիների համար կարևոր մի շարք խնդիրներ: Նա հայտնել է իր գոհունակությունը, որ այլ պատգամավորներ ևս միացել են քննարկմանը: Նախարարը հավաստիացրել է, որ նման հանդիպումներ պետք է անցկացվեն պարբերաբար, քանի դեռ տարածաշրջանի քաղաքացիների բոլոր խնդիրները, այդ թվում՝ փաստաթղթերի հետ կապված, չլուծվեն: Ինչպես պարզ է դարձել առաջին հանդիպումից հետո, Ջավախքի որոշ քաղաքացիներ դեռ ունեն խորհրդային անձնագրեր, ինչը նախարարությունը փորձում է լուծել՝ նոր անձնագրերի տրամադրմամբ:
Նշենք նաև, որ օրերս վրացական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Ջավախքի մոտ 5000 բնակիչ ընդունել է Հայաստանի քաղաքացություն՝ այդ փաստը գաղտնի պահելով Վրաստանի իշխանություններից: Նման որոշում կայացնելու պատճառը եղել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը, քանզի Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանն ունի առանց վիզային ռեժիմ: Սակայն, ՀՀ քաղաքացիություն ընդունելով, տվյալ անձինք մեխանիկորեն զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, որովհետև Վրաստանում երկքաղաքացիության մասին օրենք չի գործում: Ստեղծված իրավիճակը շտկելու համար տեղացիները Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին ստորագրահավաք:
Հատկանշական է այն հանգամանքը, որ տվյալ մեխանիզմից օգտվել են ոչ միայն Վրաստանի ազգությամբ հայ, այլ նաև վրացի քաղաքացիներ: Վրացական իշխանությունների կողմից նկատվում է, որոշակի պատրաստակամություն խնդրի լուծման ուղիներ գտնելու հետ կապված, ինչը մի կողմից պայմանավորված է հայ-վրացական բարձր մակարդակի շփումներով, մյուս կողմից՝ այն հստակ գիտակցումով, որ տեղացիների արտագնա աշխատանքը և ստացվող տրանսֆերտները հանդիսանում են տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հիմնական միջոցներից մեկը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
