ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է Դեբալցևոյի ուժայիններին հրթիռակոծելու մեջ

«Ռուսաստանը հրթիռային համակարգեր է տեղակայել Դեբալցևոյի շուրջ եւ հրթիռակոծում է ուկրաինական դիրքերը: Մենք համոզված ենք, որ կրակ են բացում հենց ռուսական զորքերը եւ ոչ թե անջատողականները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին: Վերջինս մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող մարտերի կապակցությամբ, որոնք ընթանում են խիտ բնակեցված շրջաններին բավականին մոտ:

 Ավելի վաղ Պսակին հայտարարել էր Ռուսաստանից Ուկրաինայի արևելք ծանր զրահատեխնիկայի փոխադրման մասին: «Մենք հաղորդագրություններ ենք ստացել վերջին մի քանի օրերի ընթացքում ռուսական սահմանով դեպի Ուկրաինա տանկերի ու հրթիռային համակարգերի նոր փոխադրումների մասին»,-հայտարարել էր նա:

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով,   «ԱՄՆ-ը կարծում է, որ Մինսկում ստորագրված փաստաթուղթը ներառում է սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ծրագիր, որը լիովին իրագործելի է»:

«Անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել: Մենք ուշադիր կհետեւենք դրան եւ գործընթացին օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ կվարենք: Եթե հրադադարի ռեժիմը պահպանվի, կարծում եմ` մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումները»,-հայտարարել է  Ջ. Պսակին: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: