ԱՄՆ-ում Սփյուռքի ներկայացուցիչները հերքել են գյուլենականների հետ համագործակցության մասին Դավութօղլուի մեղադրանքները
ԱՄՆ-ում հայկական սփյուռքի մի շարք ականավոր գործիչներ հերքել են Թուրքիայի վարչապետի այն մեղադրանքները, թե սփյուռքի կառույցները համագործակցում են գյուլենականների հետ:
Օրերս ելույթ ունենալով Ստամբուլում ԱԶԿ-ի 5-րդ համաժողովում` Դավութօղլուն հայտարարել էր, թե հայկական լոբին հրեական եւ հունական լոբիստական կառույցների հետ միասին ապրիլի 24-ին ընդառաջ մի շարք գործողություններ է իրականացնում Թուրքիայի դեմ: Դավութօղլուի խոսքով այս կառույցների հետ է գործում նաեւ «մեկ այլ լոբի», խոսքը վերաբերում էր գլուլենական շարժման ներկայացուցիչներին:
Ի պատասխան Ակոս շաբաթաթերթի հարցմանը ԱՄՆ-ում հայկական սփյուռքի մի շարք ականավոր ներկայացուցիչներ հերքել են այս մեղադրանքները: Ավելին նրանք նշել են, որ գյուլենականների եւ հայկական համայնքի միջեւ հարաբերություններն ԱՄՆ-ում այնքան էլ հարթ չեն: Մասնավորապես ԱՄՆ-ում Հայ փաստաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներից Էդվին Մինասյանը նշել է` այն փաստը, որ հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ աշխատում են գյուլենական շարժման հետ առնչություն ունեցող հանրակրթական դպրոցների փակման ուղղությամբ, հստակ վկայում է, որ երկու խմբերի միջեւ հարաբերությունները հարթ չեն:
Միաժամանակ Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տնօրեն Արամ Համփարյանը նշել է, որ Գյուլենի հետեւորդներն ԱՄՆ-ում բացահայտ եւ ակտիվ կերպով պայքարում են հայկական համայնքի գործունեության դեմ: Նրա խոսքով, գյուլենականներն ամեն կերպ խրախուսում են Թուրքիայի կառավարության քայլերը` կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը եւ պաշտպանում են Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
