Ուկրաինայում հրադադարն ուժի մեջ է մտել որոշ խախտումներով
Այսօր կեսգիշերին Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն, ինչպես եւ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի առաջնորդները հանդես են եկել ուղերձով` հայտարարելով հրադադրի ռեժիմի մեկնարկի մասին:
Չնայած դրան, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հավաստիացմամբ, ուկրաինական բանակի զինված գործողությունների եւ հրետակոծությունների պատճառով իրենք ստիպված են եղել պատասխան կրակ բացել:
Դոնեցկի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը մասնավորապես նշել է. «Հանրապետության ղեկավարության արտահերթ խորհրդակցության ընթացքում քննարկվել է Դեբալցևոյի իրավիճակը: Ուկրաինայի կողմից խախտվել է հրադադրի ռեժիմը: Դոնեցկի բնակավայրերում շարունակում են զոհվել խաղաղ բնակիչներ: Դոնեցկի ստորաբաժանումները ստիպված են եղել պատասխան կետային կրակ բացել` կիևյան ազգայնականների եւ դիվերսանտների մնացորդներին ճնշելու համար»:
Ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ «Աջ սեկտորի» երկու գումարտակ, խախտելով հրադադարը, գործողություններ են սկսել Դեբալցևոյի մոտ: Այդ մասին ազգայնականների առաջնորդ Դմիտրի Յարոշը հաղորդագրություն էր գրել, որը տեղադրվել էր Ուկրաինայի ազգային գվարդիայի էլեկտրոնային կայքում, սակայն շուտով հաղորդագրությունը հեռացվել էր էջից: Յարոշի հայտարարության մեջ մասնավորապես նշված է եղել, որ «գումարտակները լավ զինված և հանդերձավորված են» և, իբրեւ թե, «մարտական լուրջ հաջողություններ ունեն»: Հաղորդագրությունն ի հայտ է եկել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հրաման է արձակել Դոնբասում դադարեցնել զինված գործողությունները` մինսկի փետրվարի 12-ի համաձայնություններին համապատասխան:
Ավելի վաղ, սակայն, Յարոշը հայտարարել էր, թե իր շարժումը չի ընդունում Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակելու է զինված գործողությունները`«ուկրաինական հողը լիովին ազատագրելու համար»:
Չնայած այս ամենին Է. Բասուրինը նշել է, որ հրադադրն ընդհանուր առմամբ պահպանվում է:
Մյուս կողմից, կեսգիշերին հայտարարելով հրադադարի ռեժիմի մեկնարկի մասին, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Զախարչենկոն նշել էր, թե անկախ հրադադարից Դեբալցևոյում շրջափակված շուրջ 8 հազ. ուժայիններին հեռանալու հնարավորություն չի տրվի: «Մենք կկանխենք շրջափակումը ճեղքելու ցանկացած փորձ: Ես արդեն համապատասխան հրահանգ եմ տվել»,- նշել է Զախարչենկոն: Վերջինիս խոսքով, Դեբալցևոյին Մնսկի փաստաթուղթը չի առնչվում:
այլ նյութեր այս թեմայով
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- Էրդողանը նախատեսում է բանակցել Պուտինի հետ «Այս շաբաթ ես նախատեսում եմ բանակցել պարոն Պուտինի հետ», - ասաց նա։
- Հակամարտության սկսվելուց ի վեր Դոնբասում 3300-ից ավել խաղաղ քաղաքացիներ են զոհվել. ՄԱԿ Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը արձանագրել է, որ 3300-ից ավելի խաղաղ քաղաքացիներ...
- Ուկրաինայի արևելքում վերսկսվել են ռազմական գործողությունները. ո՞ւմ են ձեռնտու դրանք Ռազմական գործողությունների վերսկսումն ինքնանպատակ չէ, և կողմերից յուրաքանչյուրն այստեղ ունի իր շահերը:
- Բայդեն. Ուկրաինան համաձայն է Դոնբասի հատուկ կարգավիճակին Բայդենը նշել է այդ որոշման բարդությունը Կիևի համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ...
- Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները ժամանել են Կիև Ի տարբերություն կոստյումով և փողկապով Մակրոնի , Գերմանիայի կանցլերը հարթակից իջել է ջինսե տաբատով և պոլո շապիկով։
- Եկել է վճռական պահը որոշում կայացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինային հետագա...
- ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն
- Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվում են ուկրաինական ռազմական նավերը վերադարձնելու շուրջ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից գերեվարված Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող երեք նավերի վերադարձի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ