ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգված է Դեբալցևոյի գործողություններով

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ուկրաինայում հրադադարի ձեռք բերումը, սակայն մտահոգություն է հայտնել Դեբալցևոյում ռազմական գործողությունների շարունակականության մասին հաղորդագրությունների կապակցությամբ:  «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի մեկնարկը, որը ձեռք է բերվել  Մինսկի համաձայնագրերի իրականացման միջոցառումների փաթեթի շրջանակում փետրվարի 12-ի պայմանավորվածությունների հիման վրա»,-գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի հաղորդագրությունն է մեջբերում РИА Новости գործակալությունը: Բացի այդ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Դեբալցևոյի շրջանում ռազմական գործողությունների շարունակականության մասին հաղորդագրությունների կապակցությամբ:

Միաժամանակ ՄԱԿ Անվտանգության խորհրդում երեկ հետաձգվել է Ուկրաինայում իրավիճակի շուրջ ռուսական կողմի առաջարկած բանաձևի նախագծի քննարկումն ու ընդունումը:

Փաստաթղթի նախագիծն Անվտանգության խորհուրդ էր ներկայացվել ուրբաթ` փետրվարի 13-ին: Նախագիծն աջակցություն է հայտնում  «նորմանդական քառյակի» և կոնտակտային խմբի բանակցությունների արդյունքներին, փաստաթղթում մտահոգիչ են գնահատվում տարածաշրջանի ողբերջական իրադարձությունները, նշվում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը  հարգելու անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ ուկրաինական կողմին բանաձևի նախագիծը չի գոհացրել: Կիևի համար մտահոգիչ է եղել հատկապես այն ձևակերպումը, որով փաստաթուղթը կոչ է անում պահպանել հրադադրը: Ուկրաինան ցանկանում է, որպեսզի փաստաթուղթն ուղղակիորեն պահանջի անհապաղ և ամբողջովին դադարեցնել կրակը: Անվտանգության խորհրդի անդամներին մտահոգել է նաև փաստաթղթի այն դրույթը, որով Մոսկվան առաջարկում է ՌԴ տարածքից մարդասիրական բեռների մշտական փոխադրումներ թույլ տալ դեպի Դոնբաս:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: