ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շոյգուի այցը Լատինական Ամերիկա

Փետրվարի 11-14-ը տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Սերգեյ Շոյգուի այցը Վենեսուելա, Նիկարագուա և Կուբա: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, բոլոր երկրներում էլ նախարարը բանակցություններ է անցկացրել և պայմանագրեր ստորագրել ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության մասին:

Բանակցությունների օրակարգը  մանրամասն չի լուսաբանվել: Հայտնի է, որ Վենեսուելայում Շոյգուն պայմանավորվել է համատեղ զորավարժությունների անցկացման մասին: Այնտեղ նրան պարգևատրել են «Ազգային անվտանգության ապահովման բնագավառում վաստակի համար» շքանշանով:

Նիկարագուայում ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր երկրի նավահանգիստներ Ռուսաստանի ռազմածովային ուժերի ռազմանավերի մուտքի պարզեցված կարգի մասին, ինչպես նաև բացվել է տեղագրական կենտրոն ռուսական սարքավորումներով:

Նշենք, որ Ռուսաստանը Նիկարագուայի հետ պայմանագիր ունի Նիկարագուայի հսկայական ջրանցքի կառուցման տեղանքի անվտանգությունն ապահովելու մասին: Նրա շինարարությունը սկսվել է 2014թ. չինական HKND ընկերության կողմից: Հիշեցնենք, որ 278կմ երկարություն ունեցող այս ջրանցքը կլինի ավելի երկար, խորը և լայն, քան Պանամայի ջրանցքն է:

Lenta.ru-ի մեկնաբան Իլյա Կրամնիկի կարծիքով, բացի շինարարության պահպանումից ակնհայտ է, որ Ռուսաստանը մասնակցում է նաև ջրանցքի ենթակառուցվածքի ստեղծմանը, որի մասն է կազմում նոր բացված տեղագրական կենտրոնը:

Ինչպես նշում է Հետխորհրադային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Վիկտոր Միզինը, Սերգեյ Շոյգուի շրջայցը հանդիսանում է Կրեմլի քաղաքականության դրսևորումը, որն, Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, փորձում է առավել սերտ հարաբերություններ կարգավորել այն երկրների հետ, որոնց հետ Մոսկվան ավանդաբար կապեր է պահպանել դեռ ԽՍՀՄ ժամանակներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: